Ոստիկանը կանխել է ինքնասպանության փորձը

Ճանապարհային ոստիկանը, օպերատիվ կերպով հասնելով նշված վայր, կարողանում է իր կյանքը վտանգելով՝ նույնպես մասամբ անցնել վտանգավոր եզրագիծը և այդ կնոջը տեղափոխել անվտանգ վայր

Նոյեմբերի 7-ի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN.COM-ը հայտնում է, որ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ավագ տեսուչ Սամսոն Պողոսյանը ծառայության ընթացքում Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանից տեղեկություն է ստանում, որ մի կին անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։

Ճանապարհային ոստիկանը, օպերատիվ կերպով հասնելով նշված վայր, կարողանում է իր կյանքը վտանգելով՝ նույնպես մասամբ անցնել վտանգավոր եզրագիծը և այդ կնոջը տեղափոխել անվտանգ վայր, ինչից հետո արդեն դեպքի վայր են ժամանում ոստիկանության «Կարմիր բերետները»։ Իրավիճակի մասին Կ.Հովակիմյանը տեղեկությունը փոխանցում է նաև Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանին, որի կարգադրությամբ Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգում են Երևանի 1-03 շտապօգնություն, և ժամանած բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերում կնոջը, ինչից հետո նրան տեղափոխում են հիվանդանոց։ Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված կնոջ ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: