Երգչուհու կերպարն ամբողջացրել էին բաց երանգի վերարկունոճային, պորտային կոշիկներն ու արեւային ակնոցը

Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշի այդ որոշումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թույլ կտա նոյեմբերի 13-ին կայանալիք հանդիպման ժամանակ խուսափել դիվանագիտական սկանդալից

Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հավանություն չի տա Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժման հետ կապված Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին օրինագծին մինչ այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի վաշինգտոնյան այցի ավարտը, գրում է Politico-ն:

Սենատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ջիմ Ռիշի այդ որոշումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թույլ կտա նոյեմբերի 13-ին կայանալիք հանդիպման ժամանակ խուսափել դիվանագիտական սկանդալից:

Թուրք պաշտոնյաները դժգոհ են պատժամիջոցների մասին օրինագծից, ինչպես նաեւ անցած շաբաթ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումից:

Հոկտեմբերի վերջին Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել թուրք պաշտոնյաների նկատմաբ պատժամիջոցներ սահմանելուն, ինչպես նաեւ սիրիական քարոզարշավում մասնակցող թուրքական ստորաբաժանումներին ԱՄՆ ռազմական տեխնոլոգիաների փոխանցման արգելքին: Օրինագիծը նաեւ պահանջում է գնահատել Էրդողանի եւ ընտանիքի կարողությունը:

Ջիմ Ռիշի խոսքով՝ ինքը դեմ է պատժամիջոցների մասին ցանկացած գործողությանը, քանի դեռ Էրդողանը Վաշինգտոնում է:

Սակայն սենատոր Բոբ Մենենդեսը կարծում է, որ հանձնաժողովը պետք է այդ օրինագծին կողմ քվեարկեր հաջորդ շաբաթ: Մենենդեսը խոստովանել է, որ Ռիշը փոխել է այդ հարցով իր կարծիքը: