Քիմ Քարդաշյանի ամուսինն արգելել է նրան գռեհիկ տեսք ունենալ

Իսկ երկրպագուներին հարցրե՞լ եք

Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, արգելել է նրան զգեստի վրա արհեստական կրծքեր ավելացնել, ինչ կերպ ներկայացել էր Մետրոպոլիտեն թանգարանում կայացած Met Gala-ին։ Այս մասին նա պատմել է The Real ամերիկյան հեռուստաշոուի ժամանակ, որի եթերը լի էր խոստովանութոյւններով։

Ким Кардашьян и Канье Уэст

Ֆրանսիացի մոդելավորող Thierry Mugler-ն իր ստեղծագործությունը համալրել էր արհեստական կրծքերով, որով թաց կրծքի տպավորություն էր թողել։  Քիմի խոսքերով՝ իր ամուսինը համառորեն արտահայտել է իր դժգոհությունը եւ խնդրել, որ զգեստն առանց դրանց լինի։  Արդյունքում նա որոշել է ընդառաջել Քանյեին եւ լսել նրա պահանջը։

Ким Кардашьян

Բացի այդ, Քարդաշյանը հիշեցրել է, որ ամուսինը վերջին մեկ տարվա ընթացքում դարձել է ավելի կրոնասեր եւ նա հարգում է նրա ընտրած ճանապարհը, այդ իսկ պատճառով հասկանում է, որ պետք է մի քիչ համեստ լինել։

Ким Кардашьян убрала поддельные соски с «мокрого» платья из-за требования мужа

«Նա իմ ամուսինն է եւ ես աջակցում եմ նրան այս փոփոխությունների ճանապարհին։  Ես որոշակիորեն ցանկանում եմ պարկեշտ տեսք ունենալ իմ երեխաների համար եւ գտնում եմ, որ նրանք արդեն բավականին բան են տեսել», - հեռուստաաստղի խոսքը մեջբերում է Lenta.ru-ն։