Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է միաժամանակ չեղարկեն որոշ գործող տուրքեր. Պեկին

Այս մասին հայտնել է ՉԺՀ կոմերցիայի նախարարությունը, հաղորդում է Reuters-ը

Չինաստանն ու ԱՄՆ-ը պետք է միաժամանակ չեղարկեն որոշ գործող տուրքեր, որպեսզի կողմերը կարողանան սկսել առեւտրային գործարքի «առաջին փուլը»: Այս մասին հայտնել է ՉԺՀ կոմերցիայի նախարարությունը, հաղորդում է Reuters-ը:

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը հայտարարել է, որ երկու կողմից տուրքերը պետք է չեղարկվեն հավասարաչափ, որպեսզի հնարավոր լինի բանակցություններ սկսել:

Նա հավելել է, որ երկու կողմերը վերջին 2 շաբաթվա ընթացքում համաձայնել են չեղարկել հավելյալ տուրքերը, որոնք սահմանվել էին բազմամսյա առեւտրային պատերազմի ժամանակ: