Այսօր Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանում «ՎԵՏՕ» նախաձեռնությունը կազմակերպել էր ֆուտուրիստական ներկայացում «Ազատագրենք քաղբանտարկալ Արսեն Բաբայանին» խորագրով:
Ներկայացման ավարտից հետո նախաձեռնության անդամներից Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում են եւս երկու նմանատիպ միջոցառում ներկայացնել՝ «Դեբիլների ապստամբություն» եւ «Թավշյա դդում» խորագրով:
Նա ասաց, որ այդ երկու միջոցառումը նախատեսում են անցկացնել բարձր բեմերում՝ արտերկրում: Արդեն դիմել են, սակայն պատասխան չեն ստացել:
Մանրամասները՝ տեսանյութում:
0Comments