Կալինինգրադի օդանավակայանում ՀՀ քաղաքացի են ձերբակալել

Նրան տեղափոխել են հերթապահ մաս, որտեղ էլ հարուցվել է գործ վարչական իրավախախտման փաստով

Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքի օդանավակայանում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Մոսկվա- Կալինինգրադ չվերթի ուղևորներից մեկին։ Ըստ ԶԼՄ-ների, պատճառն այն է, որ ուղևորն էլեկտրոնային սիգարետ է ծխել օդանավում։

Ձերբակալվածը Հայաստանի քաղաքացի է, ըստ տեղական  աղբյուրի, ապրում է Սոչիում։ Նրան տեղափոխել են հերթապահ մաս, որտեղ էլ հարուցվել է գործ վարչական իրավախախտման փաստով։