Բաքվում ավարտվել է ադրբեջանա-թուրքական ռազմական նիստը

Նիստի արդյունքում ստորագրվել է արձանագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի գլխավոր շտաբի միջև

Բաքվում ավարտվել է Բարձր մակարդակի ադրբեջանա-թուրքական ռազմական երկխոսության 12-րդ նիստը: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը՝ երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը հղումով:

Նիստի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաբժշկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հարցերը, ինչպես նաև պարզվել են ապագայի համար համատեղ գործունեության ուղղություններն ու համաձայնեցվել է 2020 թվականի գործողությունների պլանը:

Նիստի արդյունքում ստորագրվել է արձանագրություն Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Թուրքիայի գլխավոր շտաբի միջև:

Այս ձևաչափով հաջորդ նիստը ծրագրվում է անցկացնել հաջորդ տարի Թուրքիայում: