Բնական ճանապարհով լույս աշխարհ եկած եռյակն ու նրանց մայրիկը դուրս գրվեցին

Գոռ, Ռոզի ու Գայանեն ծնվել են նորմալ քաշով` 1 կգ 620 գրամ, 1 կգ 800 գրամ և 2 կիլոգրամ 30 գրամ ու մինիմալ խնդիրներով, ծնվելուց հետո ևս մեկ ամիս անց են կացրել ծննդատանը

Երեկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծննդատնից դուրս են գրվել մեկ ամիս առաջ ծնված եռյակն ու նրանց մայրը` Աննա Վարդանյանը: 26-ամյա Աննան 7 տարի շարունակ երեխա չի ունեցել: Հետազոտվելով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի մասնագետների կողմից, որոշ բուժական միջամտություններից հետո բնական ճանապարհով հղիացել է: Մանկաբարձ-գինեկոլոգ Արեն Գյոզալյանը նշում է. «Բազմապտուղ հղիությունը մեծ ռիսկայնություն ունի և լավ արդյունքին հասցնելու համար հղիից և բուժանձնակազմից ահռելի ջանքեր է պահանջում: Ընդգրկել ենք նաև բոլոր նեղ մասնագետներին, որոնց միջամտության ու խորհրդատվության կարիքն ունեցել է Աննան: Աշխարհում վիճակագրության համաձայն եռյակները լույս աշխարհ են գալիս հիմնականում հղիության 34-35 շաբաթականում»:

եռյակ

Մանկաբարձ-գինեկոլոգ Մոնիկա Միրզոյանն էլ հավելում է, որ ծննդաբերությունից առաջ վերջին մեկ ամիսը ծննդկանը մնացել է հիվանդանոցում` հասնելով 34 շաբաթականի, ծննդալուծման ամենաօպտիմալ ճանապարհը կեսարյան հատումն է ընտրվել:

 

Երեխաները ծնվել են նորմալ քաշով` 1 կգ 620 գրամ, 1 կգ 800 գրամ և 2 կիլոգրամ 30 գրամ ու մինիմալ խնդիրներով: Ծնվելուց հետո ևս մեկ ամիս անց են կացրել ծննդատանը:

Բժիշկները նշում են, որ երեխաները առողջ են, քաշ են հավաքել, իսկ այդ ընթացքում բուժանձնակազմը նորաթուխ մայրիկին պատրաստել է երեք երխաների խնամքին` սովորեցնելով ն կերակրման և նորածիններին առնչվող նրբություններ:

Աննա Վարդանյանը նշում է, որ ուլտրաձայնային հետազոտությամբ, երբ պարզվեց, որ եռյակ են ունենալու ամուսինն ու բժշկուհին շոկի մեջ էին: Ամեն ինչ սակայն ետևում է, ուրախ մայրիկը շնորհակալություն է հայտնում բուժանձնակազմին` նշելով, որ տատիկներին ու պապիկին էլ չեն մոռացել, երեխաներին կոչել են նրանց անուններով` Գոռ, Ռոզի, Գայանե:

 Տեսանյութը ՝ armdaily.am-ի