Հրայր Թովմասյանը փորձության է ենթարկվում. Ստամբուլյան կոնվենցիան ՍԴ-ի ճանապարհին է. «Ժողովուրդ»

«Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» Եվրոպայի խորհրդի իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում քննարկել կառավարությունում, ապա ուղարկել ՍԴ, որպեսզի այստեղ որոշեն՝ կոնվենցիան սահմանադրական է, թե ոչ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ստամբուլյան կոնվենցիան Սահմանադրական դատարանի ճանապարհին է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` «Կանանց նկատմամբ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում քննարկել կառավարությունում, ապա ուղարկել ՍԴ, որպեսզի այստեղ որոշեն՝ կոնվենցիան սահմանադրական է, թե ոչ:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` այսպիսով իշխող թիմը որոշել է փորձության ենթարկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: Եւ իշխանությունում տեսակետ կա, որ այս հարցը շատ վճռորոշ կարող է լինել Հ. Թովմասյանի համար, որովհետեւ բացի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործից նաեւ հենց կոնվենցիայի հարցն է հիմք դարձել, որ իշխող թիմը ձետնամուխ լինի Հ. Թովմասյանին գահընկեց անելու գործին, որովհետեւ լուրեր կային, որ ՍԴ-ն այդ կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում