Երկնքի գույները

Երբ ետ նայեք, կտեսնեք, որ ձեր յուրաքանչյուր քայլը խնամքով ծրագրված էր
Հիսուս

Նոյեմբերի 6

Երբ ետ նայեք, կտեսնեք, որ ձեր յուրաքանչյուր քայլը խնամքով ծրագրված էր: Ամեն ինչ Իմ հայեցողությանը թողեք: Խճանկարի ամեն մի քարը անհրաժեշտորեն սահմանված իր լավագույն տեղը կգտնի՝ ամբողջության մեջ կատարյալ օրինակի, որ մտահղացված է Վարպետ Արվեստագետի կողմից:

Սակայն նրա գույները երկնքի ներկապնակից վերցրած երանգներն են, այնպես որ նայելով չեք կարող տեսնել ամբողջը՝ մինչև որ չանցնեք վարագույրից այն կողմ: Ուստի քար առ քար՝ Մասը տեսեք, ամբողջությունը թողեք Մտահղացողին: