Գայթակղիչ կեցվածք, սլացիկ կազմվածք․ Լուիզա Ներսիսյանի նոր լուսանկարները

Կադրերում դերասանուհին կրում է խորը դեկոլտեով, համարձակ բացվածքով, երկարափեշ, երեկոյան զգեստ

Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը պարբերաբար իր էջում տեղադրում է գեղեցիկ սելֆիներ, հրապուրիչ լուսանկարներ: Դերասանուհու գեղեցկության ու թարմության դեմ ժամանակը պարզապես անզոր է:

Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետեւորդներին եւ երկրպագուներին ներկայացրել է գայթակղիչ կերպարում։ Կադրերում դերասանուհին կրում է խորը դեկոլտեով, համարձակ բացվածքով, երկարափեշ, երեկոյան զգեստ։ Վառ շպարով է․ ընդգծված շուրթեր ու աչքեր, գեղեցիկ վարսահարդարմամբ։ Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ դերասանուհին ներկայացրել էր հրապուրիչ կերպարում։ Կադրում Լուիզան ոսկեփայլ վերնաշապիկ էր կրում, կապույտ, եգիպտական նախշերով վերնազգեստ։ Նա վառ շպարով էր․ ընդգծված էին շուրթերն ու աչքերը։ Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չէր թողել։

 

 

Լուսանկարները՝ @vahestep