Ես եմ, Արայիկ Հարությունյանը և մեր այլ ընկերներ. Արսեն Թորոսյանը լուսանկար է հրապարակել

Բարեփոխումները երբեմն դիմադրության են արժանանում մի շարք քաղաքացիների կողմից, քանի որ հարմարավետության զոնայի մեջ ապրելը միշտ ավելի հեշտ է, քան թե ինչ-որ բան դրականորեն փոխելը և առաջ գնալը

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«20.06.2008թ. Մատենադարան, Մարտի 1-ին հաջորդած հանրահավաքներից կարծես թե առաջինը:

Նկարում ես եմ, Արայիկ Հարությունյանը և մեր այլ ընկերներ, ովքեր դեռ շատ վաղուց հավատում էին, որ ունենալու են ժողովրդավար, առաջադեմ և զարգացող պետություն:

Մի մեծ քայլ այդ ճանապարհին արվել է` ավտորիտար ու երկիրը թալանող ռեժիմը կազմաքանդվել է, սակայն դեռ առջևում շատ գործ կա անելու: Պետք է էական բարեփոխումների ենթարկվեն երկրի գրեթե բոլոր կարևորագույն համակարգերը: Բարեփոխումները երբեմն դիմադրության են արժանանում մի շարք քաղաքացիների կողմից, քանի որ հարմարավետության զոնայի մեջ ապրելը միշտ ավելի հեշտ է, քան թե ինչ-որ բան դրականորեն փոխելը և առաջ գնալը:

Ուզում էի ասել, որ մեր ժողովրդի հետ մեկտեղ առաջ գնալուն ու առաջընթացին այլընտրանք չկա: Ընտրությունը կատարված է: Հետընթաց չի լինելու, Հայաստանը դառնալու է զարգացած ու առաջադեմ երկիր»: