Ֆրանսիային անհրաժեշտ է վերադարձնել միգրացիայի վերահսկողությունը

Նախօրեին աշխատանքի նախարար Մյուրել Պենիկոն հայտարարել էր, որ Ֆրանսիան աշխատանքային միգրացիայի քվոտաներ կկիրառի
Ֆրանսիա

 

 

Ֆրանսիային անհրաժեշտ է «վերադարձնել միգրացիայի վերահսկողությունը», հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը, տեղեկացնում է AP-ը։ Նա ասել է, թե «խոսքն ինքնիշխանության մասին է»։ «Մենք պետք է վերադարձնենք մեր միգրացիոն քաղաքականության վերահսկողությունը, սակայն միգրացիայի հանդեպ նոր մոտեցումն առաջարկում է իրավունքների ու պարտավորությունների միջեւ արդար հավասարակշռում»։ Նա հայտնել է, որ մտադիր է միգրացիայի որոշակի գործոնների համար քվոտաներ սահմանել՝ չմանրամասնելով դրանք։

Նախօրեին աշխատանքի նախարար Մյուրել Պենիկոն հայտարարել էր, որ Ֆրանսիան աշխատանքային միգրացիայի քվոտաներ կկիրառի։ Քաղաքական գործչի խոսքերով, դրանք կսահմանափակեն այն արտասահմանցիների թիվը, որոնք կկարողանան ստանալ աշխատանքի իրավունք՝ կախված մասնագիտությունից եւ Ֆրանսիայում բնակության վայրից։ Իրավապաշտպանները արդեն այդ քայլը «վտանգավոր եւ անիմաստ» են անվանել, իսկ աջ ընդդիմության ներկայացուցիչները, հակառակը, առաջարկել են քվոտաները տարածել միգրացիայի բոլոր տեսակների վրա, հայտնում է RFI-ը։