Վանեցյանը հերքել է

Վարուժան Ավետիսյանը, անդրադառնալով ոստիկան Յուրա Տեփանոսյանի սպանությանը, հայտարարել էր, որ այդ օրը իրենց կողմից կրակոց չի եղել, և այդ մասին առավել տեղեկացված է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը

Այսօր «Սասնա Ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը, անդրադառնալով ոստիկան Յուրա Տեփանոսյանի սպանությանը, հայտարարել էր, որ այդ օրը իրենց կողմից կրակոց չի եղել, և այդ մասին առավել տեղեկացված է ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը․

«Այդ օրը, երբ հեռակապով Վանեցյանը կապ հաստատեց Արայիկ Խանդոյանի հետ, եթե չգիտեք, ասեմ, որ մայոր ներկայացողն Արթուր Վանեցյանն էր, ով շատ բան գիտի կոնկրետ այդ դեպքի` Տեփանոսյանի սպանության վերաբերյալ, մենք իրեն հստակ ասել ենք, որ մեր կողմից կրակոց չի հնչել»։

Politik.am-ը կապ է հաստատել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի օգնական Վահագն Բոյաջյան հետ` Ավետիսյանի հայտարարության մասով մեկնաբանություն ստանալու համար։

Բոյաջյանի խոսքով՝ Արթուր Վանեցյանը, անդրադառնալով Ավետիսյանի այն հայտարարությանը, թե ինքն այդ դեպքի մասին առավել տեղեկացված է, ասել է․ «Անպատասխանատու հայտարարություն է»։

Վանեցյանը նաև հերքել է, որ ինքը կապ է հաստատել զինված խմբի անդմաների հետ․ «Այս մասով ևս անպատասխանատու հայտարարություն է արվում, եթե ցանկանում են իրականությունն իմանալ, թե ով է իրենց հետ կապ հաստատել, կարող են պաշտոնական հարցում ուղարկել ԱԱԾ և ստանալ իրենց հարցերի պատասխանները»,- եզրափակել է Վանեցյանը։