Թեժ բանավեճում պատգամավորները «հաղթեցին» կառավարությանը

ԲԿ-ն չի մասնավորեցվի

Ազգային ժողովում այսօր ևս թեժ բանավեճ եղավ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի վերաբերյալ։

Նարեկ Զեյնալյանը, որ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի ղեկավարն է ու ներկայացնում է «Իմ քայլը» դաշինքը, պնդում է, որ կենտրոնը պետք է մնա առողջապահության նախարարության տրամադրության տակ և պետք է հանվի մասնավորեցման ցանկից։

Առողջապահության նախարարության ներկայացուցիչները, հակառակը, պնդում են, որ այն պետք է մասնավորեցվի, որպեսզի հնարավոր լինի այնտեղ ներդրումներ անել ու կարգի բերել։

Զեյնալյանը այսօր մեծացնում էր կենտրոնի կշիռը, առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նվազեցնում էր դրա դերը․ երկու կողմն էլ փաստարկում էին իրենց դիրքորոշումը։ Արդյունքում նախագիծը դրվեց քվեարկության՝ Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգ ներառվելու համար։