Բաքվում Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի երգը լսող ադրբեջանցին ձերբակալվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տեսանյութը արագ տարածվել է սոցկայքերում և մեծ խուճապ առաջացրել

Նախօրեին սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվել է մի տեսանյութ, որում երևում է թե ինչպես են ադրբեջանցի երիտասարդները Բաքվի փողոցներով մեքենայով շրջելիս հայ երգիչներ Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգը լսում։

Տեսանյութը արագ տարածվել է սոցկայքերում և մեծ խուճապ առաջացրել։

Իսկ այսօր Բաքվի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բաքվի ոստիկանության վարչությունը բացահայտել է անձի ինքնությունը, ում մեքենայի մեջ հայկական երաժշտություն են լսել։

Վերջինս ձերբակալվել է։

Սկզբնաղբյուրը՝ regionmonitor