1 տարի 1 ամիս անց Մարալիկի հարձակման փաստով քրգործ հարուցվեց. Նարեկ Մալյան

Խորհուրդ չեմ տա կասկածել իմ հետևողականության վրա

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր էջում գրում է.

«Տեղեկացնեմ, որ Մարալիկի հարձակման փաստով քրեական գործ հարուցվեց: 1 տարի և 1 ամիս անց հարուցվեց, բայց հարուցվեց:

Խորհուրդ չեմ տա կասկածել իմ հետևողականության վրա:

Մի հոդվածով 3-7 տարի ազատազրկում, մյուսով` մինչև 5 տարի:

Շնորհակալություն փաստաբան Տիգրան Աթանեսյանին առաջին օրից մեզ իրավական աջակցութուն ցուցաբերելու և այս գործի իրավական մասը փայլուն ապհովելու համար»: