Սիրիայում քարեր ու կոշիկներ են նետել ռուսական ու թուրքական ուժերի վրա

Քաղաքացիները վերոնշյալ ակցիայով իրենց բողոքն են արտահայտել կապված նրա հետ, որ ռուսական ու թուրքական ուժերն անցնում են գյուղերի տարածքով

Սիրիական Քոբանիի գյուղերի բնակիչների քարեր ու կոշիկներ են նետել ռուս ու թուրք պարեկների վրա: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով North Press Agency-ին:

Պարբերականը գրում է, որ քաղաքացիները վերոնշյալ ակցիայով իրենց բողոքն են արտահայտել կապված նրա հետ, որ ռուսական ու թուրքական ուժերն անցնում են գյուղերի տարածքով:

Reuters-ն իր հերթին գրում է, որ գյուղերից մեկում էլ ակցիայի մասնակիցներին հաջողվել է կանգնեցնել զինվորականների ավտոմեքենան և բարձրանալ դրա վրա:

Նշենք, որ ռուս-թուրքական ուժերը նոյեմբերի 5-ից սկսեցին համատեղ երկրորդ պարեկությունը Սիրիայի հյուսիս-արևելքում: