Աշխարհում հնագույն փոստային բաժանմունքը 275 000 ֆունտ սթեռլինգով վաճառքի է հանվել

Այն իր մեջ ներառում է տուն՝ երեք ննջարաններով, հետնաբակով եւ որոշ տնտեսական կառույցներով

Աշխարհում հնագույն փոստային բաժանմունքը 275 000 ֆունտ սթեռլինգով վաճառքի է հանվել։ Դամֆրիսում եւ Գալոուեում Sanquhar փոստային բաժանմունքը բացվել է 1712թ․, Սթոքհոլմում երկրորդ հնագույն բաժանմունքից ութ տարի առաջ, հայտնում է PA-ն։

Այն իր մեջ ներառում է տուն՝ երեք ննջարաններով, հետնաբակով եւ որոշ տնտեսական կառույցներով։

Ներկայիս սեփականատերերը բիզնեսը ձեռք են բերել 2015թ․, սակայն այժմ թոշակի անցնելուց հետո որոշել են վաճառել այն։ Նրանք հուսով են, որ որեւէ մեկը կառնի ունեցվածքը եւ փոստային բաժանմունքը կփրկի 300-ամյա աշխատանքից հետո փակվելուց։

Փոստային բաժանմունքը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում հնագույնը։

Երկրորդ ամենահին բաժանմունքը Սթոքհոլմում բացվել է 1720թ․, իսկ երրորդը՝ Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում՝ 1772թ․։