Չեչենական օրենքով գողերը Ռուսաստանում առաջատար դերեր են ստանձնում

Դրա գլխին բոլորովին էլ Դոմբաեւը կամ Ազիզ Բատուկաեւը չեն գտնվում, այլ Կազբեկ Դուկուզովը, որն արդեն վաղուց հետախուզման մեջ է «Ֆորբս» ամսագրի ռուսական տարբերակի գլխավոր խմբագիր Պոլ Խլեբնիկովի սպանության համար

Երկրից ազդեցիկ «օրենքով գողերի» մեծամասնության հարկադրված մեկնելու հետ կապված՝ Ռուսաստանի հանցավոր աշխարհում նշանակալի դերերը կարող են ստանձնել չեչենական «օրենքով գողերը», որոնք համարյա ամբողջ կազմով ազատության մեջ են հարազատ հանրապետությունում։

Գաղութի պատերից վերջինը դուրս է եկել Ահմեդ Դոմբաեւը (Ահմեդ Շալինսկի), որից հետո վերջնականապես ամբողջացել է չեչենական մաֆիայի հերարխիան։ Դրա գլխին բոլորովին էլ Դոմբաեւը կամ Ազիզ Բատուկաեւը չեն գտնվում, այլ Կազբեկ Դուկուզովը, որն արդեն վաղուց հետախուզման մեջ է «Ֆորբս» ամսագրի ռուսական տարբերակի գլխավոր խմբագիր Պոլ Խլեբնիկովի սպանության համար։

Իրավապահ մարմիններում աղբյուրը «Ռոսբալտ»-ին պատմել է, որ «քրեական գեներալ» Օլեգ Շիշկանովի (Շիշկան) ձերբակալությունից հետո Ռուսաստանի սահմաններից դուրս են եկել նաեւ սլավոնական «օրենքով գողերը»։ Համարյա այստեղ չեն հայտնվում Ալեքսեյ Պետրովը (Պետրիկ), Միխայիլ Բոեւոդինը (Միշա Լուժնեցկի), կարճ ժամկետով լինում է Սերգեյ Աքսյոնովը (Աքսեն)։ Նրանք բոլորը ժամանակի մեծ մասը նախընտրում են անցկացնել Եվրոպայում։ Նույնիսկ Վասիլի Խրիստոֆորովին (Վասյան Հարյավ), որը միշտ իրեն ՌԴ-ում ծայրահեղ վստահ է զգացել, դեռեւս կարելի է հանդիպել հեռավոր երկրներում։

Կովկասցի ազդեցիկ «օրենքով գողերը» ավելի վաղ են լքել Ռուսաստանի իրենց բնակավայրերը։ Սակայն չեչենական «գողական» համայնքը  (բացառությամբ «քրեական գեներալներ» Աբու եւ Հուսեյն Ահմադովների (Կույր Հուսեյն), որոնք ապրում են Եվրոպայում եւ Թուրքիայում) ամբողջ կազմով գտնվում է հարազատ հանրապետությունում։ Հաշվի առնելով, որ Չեչնիայում ամենաազդեցիկ ուժերը վաղուց պլանավորում են «օրենքոով գողերի» հզոր եւ մարտունակ տեղական ջոկատ ստեղծել՝ իրավապահները կարծում են, որ հենց չեչենական «օրենքով գողերը» կարող են մոտ ժամանակներս առաջատար դերեր ստանձնել Ռուսաստանում։