Հիմա Ֆեմիդեայի կշեռքը ձեր ձեռքում է, դուք պետք է որոշեք. Քոչարյանը դիմեց դատավորին

Ինձ համար տհաճ է կանգնել այստեղ ու փորձել համոզել, որ ես փախնելու մտադրություն, խոչընդոտելու մտադրություն չունեմ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ժամանակ հայտնեց, որ գրավի դիմաց ազատ արձակվելու դեպքում ինքը որևէ մեկի վրա չի կարող ճնշում գործադրել,  իսկ արդարադտությունից խուսափելու մտադրություն չունի:

«Ինձ համար տհաճ է կանգնել այստեղ ու փորձել համոզել, որ ես փախնելու մտադրություն, խոչընդոտելու մտադրություն չունեմ: Դա ընդհանրապես իմ կենսագրությանը չի բռնում: Ընդհանրապես դահլիճի այս հատվածում որևէ մեկը ոչ փախնող է, ոչ խոչընոտդող: Մարդիկ իրենց կյանքում առաջնորդվել են իրենց արժանապատվությամբ և հայրենասիրությամբ: Դա է փաստը: Ես ստիպված պետք է կրկնեմ, որ չեմ խոչընդոտելու, որ արդարադատությունից խուսափելու մտադրություն չունեմ: Ես ամենաշատն եմ շահագրգռված արդար դատաքննության մեջ: Մենք այն տեսակի մարդիկ չենք, որ կարող են ինչ-որ մեկին դիմել մի հարցով, որով կարող ենք ինչ-որ չափով նվաստացնել մեր արժանապատվությունը: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ վկային ասել, որ ցուցմունդ լավը չէ, փոխիր մի քիչ, ռետուշ արա, ամոթից կմեռնեմ: Ես այդպիսի մարդկանց չեմ հանդիպել: Այդ տեսակն ինձ համար անծանոթ տեսակ է: Հիմա Ֆեմիդեայի կշեռքը ձեր ձեռքում է, դուք պետք է որոշեք»,-ասաց նա: