Թուրքիան մինչև 10 միլիոն լիրա կվճարի «ահաբեկչական կազմակերպությունների» ղեկավարների մասին տեղեկատվության համար

Այն դեպքում, երբ մեկ անձը կօգնի գտնել մի քանի ահաբեկչի, պարգևավճարը կավելանա

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը նոր կանոններ է սահմանել «ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքով հետախուզվող մարդկանց վերաբերյալ տեղեկատվություն տվողներին պարգևավճարներ տրամադրելու մասին: Այս մասին տեղեկացնում է resmigazete.gov.tr կայքը:

Նոր կանոնների համաձայն` տեղեկատուն, որը կօգնի գտնել այն մարդկանց, որոնք մեղադրվում են ահաբեկչական գործունեության համար, կպարգևատրվի մինչև 200 հազար թուրքական լիրայով, բայց այդ գումարը կարող է ավելանալ 50 անգամ, եթե խոսքն ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարների մասին է:

Այն դեպքում, երբ մեկ անձը կօգնի գտնել մի քանի ահաբեկչի, պարգևավճարը կավելանա: