Wikipedia-ն կամրապնդի հոդվածների ճշգրտությունն իրական գրքերով

Այն թույլ է տալիս տեսնել գրքերի տեքստերը, որոնց հղում է արվում օնլայն հանրագիտարանի հոդվածներում

Wikipedia-ն իր բոլոր թերություններով հանդերձ՝ այսօր ցանկացած իրավիճակում տեղեկատվության աղբյուր է համարվում: Այդ տեղեկատվության նկատմամբ վստահությունն ամրապնդելու համար կօգնի Internet Archive-ի հետ համատեղ ծրագիրը: Այն թույլ է տալիս տեսնել գրքերի տեքստերը, որոնց հղում է արվում օնլայն հանրագիտարանի հոդվածներում, հաղորդում է Vesti-ն:

Wikipedia-ի կանոնների համաձայն՝ հոդվածում յուրաքանչյուր պնդում պետք է հաստատվի հղումով, այլապես այլ խմբագիրներ կարող են այն ուղեկցել աղբյուրին հղման անհրաժեշտության մասին նշումով: Սակայն ոչ բոլոր աղբյուրներն են հասանելի օնլայն տարբերակով, օրինակ, Մարտին Լյութեր Քինգի մասին հոդվածը պարունակում է 66 տպագիր գրքերի հղումներ:

Այժմ անգլալեզու Wikipedia-ում հնարավոր կլինի մեկ քլիքով բացել գրքի սքանավորված հատվածը, իհարկե, եթե հղումն ավելացրած հեղինակը դրա համար նշել է էջը: Ավելին, կարելի է գիրքը վերցնել եւ ամբողջությամբ կարդալ 2 շաբաթում, ինչպես գրադարանում, սակայն եթե մինչ այդ ոչ ոք չի վերցրել գիրքը:

Internet Archive-ը վաղուց աշխարհի բոլոր գրքերը թվայնացնելու խնդիր է դրել իր առջեւ: Այժմ Wikipedia-ում հասանելի է 50 000 գրքերի 130 000 հղում Internet Archive-ից: Հաջողության դեպքում ծրագիրը կօգնի ուսանողներին, լրագրողներին եւ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ստուգել հղումների ճշգրտությունը համաշխարհային խոշորագույն օնլայն հանրագիտարանում: