Իվետա Մուկուչյանի գրավիչ կերպարը՝ Նյու Յորքից

Հայտնի երգչուհին կրում է կարմիր երանգի երկարաճիտներ, սեւ տաբատ, նույն երանգի վերնաշապիկ ու գույնզգույն բաճկոն

Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է: Միկրոբլոգի իր էջում նա իր հետեւորդներին ու երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնում է իր գայթակղիչ, հմայիչ լուսանկրաները ֆոտոշարքերից, հանգստից կադրեր, համարձակ եւ նորաոճ կերպարները:

Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է տեղադրել՝ երկրպագուներին ու հետեւորդներին հերթական անգամ ցուցադրելով իր հմայիչ կերպարը։ Իվետան ներկայացրել է նյույորքյան street style-ը։ Հայտնի երգչուհին կրում է կարմիր երանգի երկարաճիտներ, սեւ տաբատ, նույն երանգի վերնաշապիկ ու գույնզգույն բաճկոն։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ներկայացել էր ոճային կերպարում։ Նա կաշվե տաբատ էր կրում եւ վանդակավոր վերնազգեստ, որը զարդարված էր գոտիով։ Իվետան արձակել էր մազերը, նուրբ շպար ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։