Նոր նշանակում Հանրապետության նախագահի հրամանով

Վահե Միսակյանը նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վահե Միսակյանին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հոկտեմբրի 24-ի ԲԴԽ-69-Ո-159 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատա-վոր Վահե Միսակյանին նշանակել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: