«Խոսքերն ավելորդ են»․ Արփինե Հովհաննիսյանի էլեգանտ ու կանացի կերպարը

Մեկնաբանությունների հատվածում իրենց հիացմունքն ու կարծիքն են արտահայտել նաեւ Արփինե Հովհաննիսյանի հետեւորդները

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը կարողանում է միշտ ոճային լինել եւ առանձնանալ իր էլեգանտ կերպարներով։ Նա մշտապես արժանանում է հետեւորդների գովասանքին ու հաճոյախոսություններին։

Այս անգամ եւս նա ներկայացրել է իր էլեգանտ եւ ոճային կերպարը։ Instagram-յան էջում  հրապարակված կադրում Արփինե Հովհաննիսյանը կրում է նարնջագույն երանգի սեւ ծաղիկներով կիսաշրջազգեստ, սեւ, կարճ թեւքերով սվիտեր, սեւ գույնի լաքապատ բարձրակրունկներ։ Կերպարն ամբողջացրել են նարնջագույն կրծքազարդը, սեւ գլխազարդն ու փոքրիկ պայուսակը։ Նա ընտրել է գեղեցիկ շպար ու վարսահարդարում։

Մեկնաբանությունների հատվածում իրենց հիացմունքն ու կարծիքն են արտահայտել նաեւ Արփինե Հովհաննիսյանի հետեւորդները։ Նրանք գրել են․ «Խոսքերն ավելորդ են, գեղեցկուհի եք»․ «Քնքուշ, հիանալի, Արփինեն հրաշալի է», «Միշտ գեղեցիկ ու հմայիչ», «Փայլում եք»։

Օրերս հրապարակված լուսնկարում Արփինե Հովհաննիսյանը ներկայացել էր սեւ զգեստով, երկնագույն, ոճային պիջակով։ Մեղմ շպարով եւ գեղեցիկ վարսահարդարմամբ էր։ Հրապարակմանը կից Արփինե Հովհաննիսյանը գրել էր․ «Մի օր՝ բակում․ photo by Արգինե Մինասյան»։