Ինչ՞ հանրաքվե, սա ինչ՞ տրյուկա․ Արցախը 1991թ անց է կացրել հանրաքվե ու հռչակել իր անկախությունը

Հայ-ադրբեջանական հարաբերություններ չկան պարոն Փաշինյան, կա հայ-ադրբեջանական հակամարտություն կամ բանակցություն

Փաշինյանի զրույցի հետքերով

«Ժողովրդի» վարչապետը կրկին իր մոնոներկայացումը նվիրեց նախկինների ու ներկաների հակամարտությանը,կրկին մոռանալով,որ ինքը ՀՀ վարչապետն է, այլ ոչ թե յուրայինների ցեղապետը: Դրանով ևս մեկ անգամ վերահաստատեց հասարակության մեջ անցկացրած իր իսկ բաժանարար գծերը:

Խնայելով ձեր նյարդերը (այն պետք է դեռ պայքարում հաղթելու համար) անդրադառնամ Արցախի հետ կապված իր դիտարկումներին:

1. Հայ-ադրբեջանական հարաբերություններ.
Նման բան առաջին անգամ եմ լսում, որ փաստացի պատերազմական վիճակի մեջ գտնվող Հայաստանի որևէ ղեկավար օգտագործի այդ բառերը, հայ-ադրբեջանական հարաբերություններ չկան պարոն Փաշինյան, կա հայ-ադրբեջանական հակամարտություն կամ բանակցություն, բայց հարաբերություններ, որպես այդպիսին չկան, այդ որտեղից՞վերցրեցիք, որ կան հայ-ադրբեջանական հարաբերություններ:

2. Բանակցային հարցում կա հետաքրքիր դինամիկա․

Ինչ՞ դինամկա, հետաքրքիր դինամիկան Տավուշի գյուղերի գնդակոծությունն՞ է, Ալիևի տխմար ռազմատենչ հայտարարությունների հաճախականությունն՞է, թե ձեր արտգործնախարարի խայտառակ հարցազրույցը BBC-ին:

3. Լուծման ընդունելի լինելը ադրբեջանի ժողովրդի համար․

Արդեն իրոք անտեղի եմ համարում նույնիսկ խոսել դրա մասին, քանի որ Հայաստանի վարչապետին ընդունելի պետք է լինի միայն և միայն մեր շահը և տեսակետը և մենք թքած պետք է ունենաք հակառակորդի համար ընդունելի տարբերակների վրա, խորապես թքած: Դա բացառապես իրենց խնդիրն է, այլ ոչ թե մեր:

4. Հանրաքվե․

Ինչ՞ հանրաքվե, սա ինչ՞ տրյուկա: Արցախը 1991թ անց է կացրել հանրաքվե և վերջ:
Հռչակել է իր անկախությունը և վերջ: Ինչ՞ հանրաքվե դա աբսուրդ է կամ էլ արդեն նախապատրաստող հայտարարություն:

5. Արցախի իշանության տեսակետը նույնն է․

Խորապես կասկածում եմ, որ Բակո Սահակյանի կյանքի նպատակն է գտնել մի տարբերակ, որը նաև ընդունելի կլինի Ադրբեջանի համար, եթե դա էդպես է թող խոսքի,նման բան նա երբեք չի ասել:

6. Որ՞ կառավարությունն է այդքան բան արել բանակի համար, ինչքան ինքն է արել:

Ասեմ սա մեծամտության գագաթնակետն էր և սա պատմությունը ջնջելու հավասար հայտարարություն էր: Ուրեմն Վազգեն Սարգսյանը, Վազգեն Մանուկյանը, Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյաը չեն՞եղել, նրանք բան չեն արել, արել է Փաշինյանը,ու արել է մի մարդ, ով նույնիսկ տեղյակ չի թե ինչ գնով են մարդիկ կայացրել բանակը, զինել այն, իրենց սեփական երեխայի պես այն մեծացրել, որ մի նախկին լրագրող գա իշխանություն զավթի ու ասի,որ երբ է որևէ կառավարություն բանակի համար այդքան բան արել ինչքան ինքը: Բանակաշինության փառապանձ պատմությունը այսօր խեղաթյուրվեց ամբողջ ազգի առաջ, տեսնենք, որևէ մեկը ով տեսել է այս տարիներին, թե ով ինչ է արել բանակի համար ռիսկ կանի հակադարձել Նիկոլին:

Որպես «դեսերտ» էլ ասեմ,որ մեկնաբանություն գրողների գերակշիռ մասին Արցախի հարցը հետաքրքիր չեր,նրանք խնդրում աղաչում էին պաշտոնից ազատել Արայիկ Հարությունյանին, այնպես կարծես այդ նախարարը այլ գալակտիկայից է եկել և կապ չունի Փաշինյանի հետ, նույնիսկ նրան չի էլ ճանաչում:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը