Կենդանաբանական այգում այս գիշեր եւս 2 շուն են բռնել

Ազնիվ Գրգորյանը նշեց, որ այգու պահպանություն ուժեղացվել է, լրացուցիչ ուժեր են ներգրավվել եւ ամբողջ գիշեր այգին հսկվում է

Երևանի կենդանաբանական այգում այս գիշեր իրականացված աշխատանքների արդյունքում տարածքում հայտնաբերվել և բռնվել են ևս 2 թափառող շներ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, այս մասին ասաց Կենդանաբանական այգու մարդկային ռեսուրսների կառավարիչ Ազնիվ Գրիգորյանը:

«Գիշերը 23:00-ին վագրերի ազատավանդակի մոտից 1 շուն են բռնել, մյուսին էլ՝ մուֆլոների եւ բեզոարյան այծերի ազատավանդակի ցանկացապատի մոտից: Բռնված կենդանիները դեռ այգու տարածքում են»,- ասաց նա։

Ազնիվ Գրգորյանը նշեց, որ այգու պահպանություն ուժեղացվել է, լրացուցիչ ուժեր են ներգրավվել եւ ամբողջ գիշեր այգին հսկվում է:

Հիշեցնենք, որ 3 օր առաջ Երեւանի կենդանաբանական այգում շների ոհմակը հոշոտել էր այգու 3 կենգուրուներին, իսկ մեկ օրա անց առավոտյան աշխատակիցները հայտնաբերել էին 3 անկած մուֆլոնների։

Անձնակազմի կարծիքով՝ շների հարձակումից պաշտպանվելու լավագույն միջոցը այգու շուրջ պատնեշ կառուցելն է, որի հարցը դեռ չի լուծվում։

Նշենք, որ 2 օր առաջ փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանին առաջարկել է հրաժարական տալ։ Կարճ ժամանակ անց տնօրենը հրաժարականի դիմում էր գրել։