Հայտնաբերվել է Երևանում մահվան ելքով կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդն ու նրա ավտոմեքենան

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում

Նոյեմբերի 2-ին Երևանի ճանապարհային ոստիկանության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ծառայողները ժամերի ընթացքում հայտնաբերել են նույն օրը Երևանում կրկնակի վրաերթ կատարած ու դեպքի վայրից հեռացած վարորդին, տեղեկացնում է Shamshyan.com–ը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված ավտոմեքենան եղել է Audi, ու պարզելով նրա բնակության վայրը՝ մեկնել են այդ ուղղությամբ, որից հետ Audi-ի վարորդը, որը տանը չի եղել, իմանալով, որ ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են դեպքի հանգամանքները, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են քննչական բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա Արագածոտնի մարզի բնակիչ՝ 54-ամյա Հրաչյա Թադևոսյանն է։

Ավագ քննիչ Նարեկ Ստեփանյանի հանձնարարականով Audi մակնիշի 36 NF 958 համարանիշի ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։


Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։