Բաղադրամասեր՝
150 գրամ ծիրանաչիր
100 գրամ ընկույզ
6 ճաշի գդալ շաքարավազ
2 հատ ձու
6 ճաշի գդալ ալյուր
1 թեյի գդալ փխրեցուցիչ
150 գրամ սալորաչիր
Պատրաստման եղանակ
Ձուն շաքարավազի հետ հարել։
Չորամրգերն ու ընկույզը մանրացնել։ Իրար խառնել 2 զանգվածները։
Ավելացնել ալյուր և փխրեցուցիչ։
Խմորը տեղադրել ուղղանկյունաձև ամանի մեջ։
Թխել ջեռոցում 25 րոպե 180 աստիճանով։
0Comments