Ինչպես պայքարել մազաթափության դեմ

Հիմնականում մազաթափություն է նկատվում սեպտեմբերից- դեկտեմբեր ամիսներին ընկած ժամանակահատվածում

Մազի աճի վրա ազդում է գլխի մաշկի ճարպակալումը: Մազաթափությանը նպաստում է մտավոր լարվածությունը, անքնությունը, գերհոգնածությունը, ծանր սթրեսային իրավիճակը:

Վահանագեղձի ոչ բավարար աշխատանքի պատճառով կարող են թափվել ճակատային մասի մազերը: Մազերը թափվում են նաև հորմոնալ խանգարումների պատճառով, օրինակ` նոր ծննդաբերած կանանց մոտ: Եթե հղիության ժամանակ մազերը շատանում են, ապա ծննդաբերությունից հետո կրկին մազաթափություն է նկատվում:

Մազաթափումը կարող է կապված լինել նաև սննդի պակասից, հատկապես «խիստ դիետայի» պատճառով: Սպիտակուցների պակասը շատ արագ արտահայտվում է մազերի արմատների վրա: Մազերը սակավանում են, դանդաղանում է նրանց աճի արագությունը: Սա մտածելու տեղիք է տալիս հատկապես բուսակերների համար:

Երկաթի, А և В վիտամինների խմբերի, ծծմբի պակասը նույնպես մազաթափության պատճառ են դառնում, սակայն չպետք է մոռանանք, որ մազաթափությունը կարող է զուտ սեզոնային բնույթ կրել:

Հիմնականում մազաթափություն է նկատվում սեպտեմբերից- դեկտեմբեր ամիսներին ընկած ժամանակահատվածում:

Մազերը վերականգնելու համար անհրաժեշտ է մեկ բաժակի մեջ լցնել 5 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, մի քիչ տաքացնել այն և կես կիտրոնի հյութ ավելացնել: Ցանկալի է 3-4 անգամ քսել այդ նյութը գլխին, ընդ որում` ոչ մաքուր, քնելուց առաջ փաթաթել գլուխը, իսկ առավոտյան լվանալ այն օճառահեղուկով: Իսկ առավել յուղոտ մազերի համար լավ է թարմ կաղամբի և թարմ վարունգի հյութը: