Շնորհավորում եմ Սարգսին Հայաստանին նոր հաղթանակ բերելու համար. Լևոն Քոչարյան

Ուրախ եմ, որ ունեմ այսպիսի ընկեր, ումից միշտ ոգեշնչվում եմ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Շնորհավորում եմ Սարգսին Հայաստանին նոր հաղթանակ բերելու համար: Մարդ, ով շատ բան կորցրեց նվիրվելով հայրենիքին, սակայն ոչ մի վայրկյան չթուլացավ ու իր ապրելակերպով և գործունեությամբ տարիներ շարունակ օրինակ է ծառայում շատերի համար: Ուրախ եմ, որ ունեմ այսպիսի ընկեր, ումից միշտ ոգեշնչվում եմ:
Հպարտանում ենք քեզնով, Սարգիս ջան:

#ԲազկամարտիԱշխարհիՉեմպիոն
#armwrestlingworldchampion»