«Օրենքով շիկահերը»․ Քիմ Քարդաշյանը կրկնօրինակել է հայտնի կատակերգության շիկահերի կերպարը

Քիմը նաև տեսանյութ է հրապարակել, որում կրկնօրինակում է Վուդսի հոլովակը՝ նախատեսված համալսարանին ներկայացնելու համար

Ամերիկյան հեռուստատեսության աստղ, Keeping up with the Kardashians իրապատում շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր տեսքով և լուսանկարներ հրապարակել իր ինստագրամյան էջում։

Քարդաշյան

Վերջինս ներկայացել է շիկահերի կերպարով և կրկնօրինակել Էլ Վուդսի կերպարը, որը հայտնի է Ամանդա Բրաունի համանուն վեպի հիման վրա նկարահանած «Օրենքով շիկահերը» կատակերգությունից։ Շիկահեր աղջիկն ամեն ինչ անում է Հարվարդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ ընդունվելու և նախկին սիրելիին վերադարձնելու համար, որը նույնպես այդ համալսարանում է սովորում։

Քարդաշյան

 

Քիմը նաև տեսանյութ է հրապարակել, որում կրկնօրինակում է Վուդսի հոլովակը՝ նախատեսված համալսարանին ներկայացնելու համար։ Վուդսին 2001թ-ին թողարկված ֆիլմում մարմնավորել է Ռիզ Ուիզերսպունը։

 

 

Kim Kardashian West@KimKardashian

Elle Woods Harvard Video Essay

Embedded video

312K

Twitter Ads info and privacy

75.3K people are talking about this