Աստղեր, որոնք Forbes-ի տվյալներով վաստակում են նույնիսկ մահվանից հետո

Forbes-ը ներկայացրել է ամենաբարձր եկամուտն ունեցող մահացած աստղերի ամենամյա վարկանիշային աղյուսակը

Forbes-ը ներկայացրել է ամենաբարձր եկամուտն ունեցող մահացած աստղերի ամենամյա վարկանիշային աղյուսակը։ Յոթերորդ տարին անընդմեջ առաջին հորիզոնականում Մայքլ Ջեքսոնն է, որը մահացել է 2009թ․-ին։ 2019թ․-ին նա «վաստակլ է» 60 միլիոն դոլար:

աստղեր

Զարմանալի է. այս տարի նախորդ տարվա համեմատ, փոփ-թագավորի երգերը ունկնդրումներն ավելացել են: Քննադատների կարծիքով, այս ամենը տեղի է ունեցել «Leaving Neverland» Ջեքսոնի տանը մանկապղծության կրքերի մասին սկանդալային վավերագրական ֆիլմի շնորհիվ:

աստղ

Վարկանիշային աղյուսակում երկրորդը՝ Էլվիս Փրեսլին էր, իսկ ամենաբարձր վարձատրվող մահացած աստղերի հնգյակը եզրափակում է Բոբ Մարլին։ Նրա տարեկան եկամուտը կազմում է 20 միլիոն դոլար:

Բոբ Մարլի

Առաջին անգամ ցուցակում հայտնվել է 2012թ․-ին կյանքից հեռացած Ուիթնի Հյուսթոնը։ 9,5 միլիոն դոլար եկամուտով նա հայտնվել է 12-րդ հորիզոնականում։

Հյուսթոն

Առաջին անգամ Forbes-ը վարկանիշային աղյուկում ընդգրկել է նաեւ XXXTentacion ռեփերին, որը 2018թ․-ի հունիս ամսին սպանվել էր Մայամիի փողոցներից մեկում։ Նրան բաժին է հասել ցուցակի 11-րդ հորիզնականը՝ տարեկան 10 միլիոն դոլար եկամուտով:

 

Աղբյուրն ու լուսանկարները՝ Forbes, Getty Images