Դարձյալ ձայնը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Այդ ձայնն է, որ մեղմորեն ու առանձնհատուկ շեշտով խոսում է ձեզ հետ՝ երեկոյի այս նվիրական ժամին, նա, որ ամենաբարձր Իմացումից էլ ավելին է. ձեր Տերը, ձեր Բարեկամը

Հիսուս

Հոկտեմբերի 31

Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լուսավորում է իմ շավիղները"

Այո, Իմ Խոսքը, այսինքն՝ Սուրբ Գիրքը: Կարդացեք Այն, սիրեք Այն, ամրացրեք Իմ Խոսքերը ձեր սրտի մեջ, գործածեք Այն, ինչպես որ լապտերն եք գործածում՝ ձեր ճանապարհը լուսավորելու համար:

Սակայն հիշեք, Իմ որդիներ, որ Իմ Խոսքը ավելին է, քան Ասվածը: Ձայնը, որ խոսում է ձեր սրտին. այն ներքին գիտակցությունը, որ խոսում է Իմ մասին:

Այդ ձայնն է, որ մեղմորեն ու առանձնհատուկ շեշտով խոսում է ձեզ հետ՝ երեկոյի այս նվիրական ժամին: Նա, որ ամենաբարձր Իմացումից էլ ավելին է. ձեր Տերը, ձեր Բարեկամը:

«Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց ձեր մեջ»: Ճշմարիտ ճրագ ձեր ոտքերին և լույս ձեր ճամփին: