Կանայք տղամարդկանցից գծուծ են

Նմանատիպ կանայքը ընդամենը 11% -ն են

Copid.com կայքի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդիկ կանանց նվերների համար շատ ավելի միջոց են ծախսում, քան կանայք տղամարդկանց համար։ Հարցվածների 20%-ից ավելին պատրաստ են կնոջ, ում հետ վերջերս են ծանոթացել, ամանորյա նվերի համար ծախսել 100 եվրոյից ավելի։ Նույնքան շռայլ է եղել կանանց ընդամենը 5%-ը։ Ավելին, նրանց 32% - ը տղամարդու համար, ում դեռեւս լավ չի ճանաչում, ծախս անելու մտադրություն ընդհանրապես չի ունեցել։ Տղամարդկանց մեջ այդ կարգի ժլատները կազմել են 26%։

Ճիշտ է, տղամարդիկ համապատասխան շռայլություն ակնկալում են իրենց առատաձեռնության դիմաց։ Հակառակ դեպքում նրանց 15%-ը մտադիր է կծծու կնոջ հետ ամեն տեսակ հարաբերությունները դադարեցնել։ Նմանատիպ կանայքը ընդամենը 11% -ն են։