Պիկե․ Մենք զգուշացնում էինք Նեյմարին, որ նա ընտրում է «ոսկե վանդակ»

27-ամյա Նեյմարը կատալոնական ակումբում հանդես է եկել 2013-2017 թվականներին՝ դառնալով Իսպանիայի կրկնակի չեմպիոն, եռակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Իսպանիայի եւ Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ից բրազիլացի հարձակվող Նեյմարի հնարավոր վերադարձի մասին։

«Միայն կարող եմ ասել, որ ֆուտբոլում ամեն ինչ կարող է տեղի ունենալ։ Մենք զգուշացնում էինք Նեյմարին, որ նա ընտրում է «ոսկե վանդակ», բայց մեր ակումբի դռները միշտ բաց են նրա համար։ Ճիշտ է, որ Նեյմարը մեծ ցանկություն ունի վերադառնալ «Բարսելոնա»։

Մենք ակումբի նախագահ Բարտոմեուին նաեւ ասել ենք, որ պատրաստ ենք մեր պայմանագրերով վճարումների հետաձգման, եթե Նեյմարի տրանսֆերի իրականացման համար պետք է տեղավորվել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների սահմաններում»,- Պիկեի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ այս ամռանը «Բարսելոնայի» եւ ՊՍԺ-ի բանակցությունները արդյունք չտվեցին, Նեյմարի վերադարձը տեղի չունեցավ, թեեւ ֆուտբոլիստը մի քանի անգամ հայտարարեց, որ ձգտում է հեռանալ փարիզյան ակումբից։

27-ամյա Նեյմարը կատալոնական ակումբում հանդես է եկել 2013-2017 թվականներին՝ դառնալով Իսպանիայի կրկնակի չեմպիոն, եռակի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Իսպանիայի եւ Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն։