ՈՒՂԻՂ. ընթանում է կառավարության նիստը

Նիստի օրակարգում ընդգրկված է 38 հարց, որից 27-ը չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 31-ին, անցկացնում է հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 38 հարց, որից 27-ը չզեկուցվող, երկուսը՝ գաղտնի:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              Ազատի ջրամբարի մեռյալ ծավալի հորիզոնը իջեցնելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նորաշեն համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու մասին,

-              Արարատ Գրիգորյանին Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ նշանակելու մասին,

-              Սարհատ Պետրոսյանին կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-              Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ – Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-              Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-              «Լույս» հիմնադրամից որպես նվիրատվություն գույք ընդունելու, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի «Արտենիի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, ինչպես նաև «Սիսիանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը գույք նվիրելու մասին եւ այլ հարցեր: