Սան Ֆրանցիսկոյում վաճառքի է հանվել ժայռի եզրին կառուցված վարդագույն տունը

Յոթ ննջասենյակ ունեցող տունը ժամանակին պատկանել է անշարժ գույքի գործակալ «Հաջողակ Լյուկ» մականունով հայտնի Լյուկ Բրագնարային

Սան Ֆրանցիսկոյում կառուցված ժայռափոր տունը, որը վաճառքի է հանվել, շուկայում գնահատվել է 15 մլն դոլարով։ Ինչպես ներկայացնում է Daily mail-ը, կիրճի եզրին գտնվող վարդագույն տունն առաջին հերթին գրավիչ է իր տեղադիրքով։

 Սան Ֆրանցիսկո

Այն առաջին անգամ վաճառքի է հանվել 20 մլն դոլարով 2016-ին, սակայն այն ժամանակ գնորդ չի գտնվել։ Ուշագրավ տեսք ունենալուց բացի, տնից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի քաղաքի հայտնի «Ոսկե դարպասներ»  կամուրջը։

Սան Ֆրանցիսկո

Յոթ ննջասենյակ ունեցող տունը ժամանակին պատկանել է անշարժ գույքի գործակալ «Հաջողակ Լյուկ» մականունով հայտնի Լյուկ Բրագնարային։

Սան Ֆրանցիսկո

Նշվում է, որ տանն տանիքն ու հատակը վերանորոգման կարիք ունեն, սակայն տան ինտերիերից լուսանկարներ չեն հրապարակվել։

Սան Ֆրանցիսկո