Կնոջը սպանելու սպառնալիքից հետո «Վրիժառուների» դերասանին ցանկանում են հեռացնել Marvel-ի ֆիլմերից

Դերասանն իր հերթին հայտարարել է, որ իր նախկին կինն «անհավասարակշիռ ստախոս է»՝ իր մեղադրանքներն անվանելով «լիակատար անհեթեթություն»

Disney-ը դիտարկում է դերասան Ջերեմի Ռեններին հնարավոր փոխարինումը, որը Marvel կինոաշխարհի ֆիլմերում կերտում է Բազեի աչքի կերպարը: Այս մասին հաղորդել է NME-ն։

Ավելի վաղ Ռենների նախկին կինը՝ Սոնի Պաչեկոն նրան մեղադրել է մահվան սպառնալիքների մեջ: Ընկերությունում սկսել են նոր դերասաններ փնտրել, քանի որ վախենում են հեղինակությանը հասցվելիք վնասից:

Ըստ հոլիվուդյան աղբյուրների Պաչեկոյի ցուցմունքներից հետո Disney-ը մտահոգվել է նոր թեկնածու փնտրելու հարցով: Միեւնույն ժամանակ դեռ ոչ մի պաշտոնական հայտարարություններ չեն արել:

Картинки по запросу мстители соколиный глаз

Դեպքը, որի մասին պատմում է Պաչեկոն, տեղի է ունեցել 2018թ․-ին՝ ակումբներից մեկում: Նրա պնդմամբ ագրեսիայի դրսեւորման պահին Ռեները ալկոհոլի եւ թմրանյութերի աղդեցության տակ էր: Պաչեկոն այդ մասին պատմել է դատարանում, որտեղ նա ցանկանում է նախկին ամուսնուն զրկել վեցամյա դստեր՝ Ավայի խնամակալությունից:

Դերասանն իր հերթին հայտարարել է, որ իր նախկին կինն «անհավասարակշիռ ստախոս է»՝ իր մեղադրանքներն անվանելով «լիակատար անհեթեթություն»: