Հինավուրց բաղադրատոմս. թեյի լիկյոր

Ստացված սպիրտը քաղցրացնել պինդ օշարակով, քամել և լցնել շշերի մեջ
Հինավուրց բաղադրատոմս

Բաղադրիչներ

Կանաչ թեյ – 300 գ

Ջուր – 3 լ

Օղի – 6-7 լ

Շաքարի օշարակ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

200 գ որակյալ կանաչ թեյը լցնել պինդ փակվող թասի մեջ, վրան ավելացնել 1 լ լավ եռացրած ջուր, փակել կափարիչով և թրմել այնքան ժամանակ, մինչև թեյը հասնի սենյակային ջերմաստիճանի:

Դրանից հետո թեյի մեջ ավելացնել 6-7 լ թունդ օղի, քամել, պինդ փակել կափարիչով և թողնել այդպես 1 շաբաթ:

Հետո թուրմը լցնել թորման գավաթի մեջ, ավելացնել 100 գ նույն կանաչ թեյից և 2 լ եռացրած ջուր և թորել ցածր կրակի վրա՝ մինչև ստացվի 3-3.5 լ սպիրտ:

Ստացված սպիրտը քաղցրացնել պինդ օշարակով, քամել և լցնել շշերի մեջ: