Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՍԴ-ի և Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ նախկինում ՍԴ-ն ֆորմալ տեսակետից անկախ էր, բայց շատ դեպքերում քանի որ շատ կապված էր գործադիր իշխանության հետ, այս կամ այն ձեւով նաեւ գտնվում էր գործադիրի ազդեցության տակ, սակայն հիմա աննախադեպ վիճակ է ստեղծվել, երբ ՍԴ նախագահը մի մարդ է, որը շատ ինքնուրույն է, ենթարկվում է օրենքներին:
«Ոչ մեկին Հայաստանում այդպիսի ռենտգենի տակ չեն անցկացրել, ինչպես իրեն, ու ոչ մի բան վրեն չեն գտել: Ուրեմն այդ մարդը կռուպցիոներ չի, մաքուր է: Ինքը հիմա պայքարում է ՍԴ-ն անկախ պահելու համար: Գնում աղջիկներին են հարցաքննում, հորը հացնում են՝ էդ կտուրը որտեղից, սանիկ են բռնում: Հիմա էլ կպել են թղթից, թե ճիշտ ժամկետին է ներկայացվել, թե ոչ: Իրեն հետապնդում են, որ այդ տեղն ազատի, իրենց ուզած մարդուն նշանակեն»,- ասաց նա:
Վազգեն Մանուկյանն անդրադառնալով երկրում տիրող վիճակին՝ նշել է, որ նույն իրավիճակը եղել է 1990-ականներին, երբ իրենք եկել են իշխանության.«Երբ դու գալիս ես իշխանության, քեզ թվում է՝ բոլոր հարցերը քեզ է պատկանում եւ պետք է այդ բլոր հարցերը լուծես, բայց իրականում ցանկացած երկրի ղեկավար ունի սահմանափակումներ: Դրա համար իշխանության թեւերի տարանջատումը շատ կարեւոր է: Երբ դու գալիս ես իշխանության, պետք է իմանաս, որ կա անկախ մամուլ, որին ձեռք տալ չես կարող: Դու չես կարող ասել՝ սեւ մամուլ, սպիտակ մամուլ: Դու չես կարող ասել՝ ՍԴ-ն պետք է ինձ ենթարկվի: Սահմանափակումներից մեկը անկախ դատարանն է»:
0Comments