ԱՄՆ-ում այրվել է ծառի վրա ամենաբարձր տունը

«Ծառի վրա նախարարական տունը» կառուցվել էր 1990-ականների սկզբին

ԱՄՆ-ում այրվել է ծառի վրա ամենաբարձր տունը։ Ինչպես հայտնում է Fox News-ը, «Ծառի վրա նախարարական տունը» յուրօրինակ կառույց էր՝ տեղակայված Թենեսի նահանգի Քրոսվիլ քաղաքում, այն այրվել է մոտ 15 րոպեի ընթացքում։ Ծառի վրա կառուցված շենքը մոտ 30 մ բարձրություն ուներ եւ 10 հարկանի էր։

Երբ հրշեջները ժամանել են, տնից համարյա ոչինչ չի մնացել, հայտնում է հրշեջ ծառայության ներկայացուցիչ Բոբի Դերոսեթը։

Թեեւ հրդեհի պատճառը դեռեւս պարզվում է, Դերոսեթն ասում է, թե բարդ է հասկանալ՝ ինչն է հրդեհ առաջացրել։

«Ծառի վրա նախարարական տունը» կառուցվել էր 1990-ականների սկզբին՝ ճարտարապետ Հորաս Բերջեսի կողմից։

Հսկայական կառույցը ձգվում էր մի քանի ծառերի վրա եւ 80 սենյակ ուներ։ Այն զբոսաշրջային վայր էր արեւելյան Թենեսիում, մինչեւ պետական հրշեջ պաշտոնյան 2012թ․ չհայտարարեց հասարակական անվտանգությանը սպառնալիքի մասին, քանի որ շենքը հրդեհային ազդանշանի համակարգ չուներ։