Նարեկ Մալյանն իր էջում գրում է.
«Հրայր Թովմասյանին մոտ օրերս հեղափոխականները կկալանավորեն: Իրավապահ համակարգում ներքին կարգով հայտարարված է մրցույթ Թովմասյանին ու նրա շրջապատում գտնվող մարդկանց նկատմամբ որևէ հոդվածով գործ կարելու նպատակով: Հրայր Թովմասյանը մինչև վերջ մնաց իր դիրքում ու չհանձնվեց:
Հրայրը ինձ հիշեցնում է լուսանկարի այս մարդուն` Ավգուստ Լանդմեսսերին:
Լուսանկարում 1936 թվականին Համբուրգում նացիստական ակտիվիստ Հերստ Վեսսելի պատվին կառուցված ռազմանավի բացման արարողությունից է: Նացիստական ակտիվիստին 1930թ սպանել էին կենցաղային հողի վրա առաջացած վեճի արդյունքում: Ծանր վիրավոր Հերստ Վեսսելը հրաժարվեց հրեա բժիշկից առաջին բուժ օգնություն ստանալուց ու մեռավ արյան վարակումից: Այս լուսանկարի պահին նացիստները հետմահու հերոսացնում են իրենց ակտիվիստ ընկերոջը` Հերստ Վեսելին:
Ամբոխը ինքնամոռած սալյուտ է անում, իսկ 26 ամյա Ավգուստը քմծիծաղ տալով չի միանում ամբոխի էյֆորիային»:
0Comments