Համաշխարհային խոշորագույն երեք կրոնների առաջնորդները էվթանազիայի դեմ են հանդես եկել

Փաստաթղթում նշվում է, որ երբ մահն անխուսափելի է, չնայած բուժման կիրառված մեթոդներին եւ տեխնոլոգիաներին

Համաշխարհային խոշորագույն երեք կրոնների առաջնորդներն իրենց ջանքերը միավորել են էվթանազիայի եւ ինքնասպանությանը նպաստելու դեմ պայքարում։ Համապատասխան հռչակագիրը հրապարակվել է Վատիկանի կողմից, հայտնում է AP-ը։

Հռչակագիրը, որը ստորագրել են քրիստոնեության, իսլամի եւ հուդաիզմի առաջնորդները, ասում է, որ որեւէ բուժաշխատող չպետք է «հարկադրված լինի կամ ճնշման ենթարկվի», որպեսզի նպաստի ինքնասպանության կամ էվթանազիայի ցանկացած ձեւի։ Դա չպետք է տեղի ունենա, նույնիսկ եթե տեղական իրավական համակարգը թույլ է տալիս նման գործողություններ։

Փաստաթղթում նշվում է, որ երբ մահն անխուսափելի է, չնայած բուժման կիրառված մեթոդներին եւ տեխնոլոգիաներին, «արդարացված կարող է լինել միայն բուժման որոշակի ձեւերից հրաժարվելը, որոնք միայն կերկարաձգեին տառապանքները»։