Apple- ը հայտարարել է նոր՝ AirPods Pro ականջակալների թողարկման մասին

Ականջակալները ստացել են նոր դիզայն, որն ունի հավաքակազմում հատուկ փոխարինվող գլխադիրներ

Apple- ը հայտարարել է իր նոր AirPods Pro ականջակալների թողարկման մասին` ակտիվ աղմկախլացուցիչ համակարգով: Այս մասին «Lentа.ru» - ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը:

Ականջակալները ստացել են նոր դիզայն, որն ունի հավաքակազմում հատուկ փոխարինվող գլխադիրներ: AirPods Pro- ն ունի նաև ջրից և փոշուց IPX4 ստանդարտին համապատասխանող պաշտպանություն, այսինքն՝ նրանք ի վիճակի են դիմակայել անձրևի ազդեցությանը:

Աղմուկի ակտիվ խլացման համակարգը կարող է ոչ միայն ճնշել արտաքին ձայները, այլև ուժեղացնել դրանք, որպեսզի օգտագործողը լսի այն ամենը, ինչ կատարվում է շուրջը: Աշխատանքի ռեժիմների անցումը իրականացվում է կորպուսի վրա հատուկ սենսորին դիպչելով: Դրա օգնությամբ  կարելի է նաև պատասխանել մուտքային զանգերին և կատարել այլ գործողություններ հեռախողի հետ:

Միացված աղմկախլացուցիչ համակարգով ականջակալները կաշխատեն 4,5 ժամ, իսկ լիցքավորման քեյսը կապահովի ընդհանուր առմամբ ավելի քան 24 ժամվա աշխատանք: