Պահանջում ենք, որ Փաշինյանի ու Միրզոյանի ընտանիքները դուրս գան կառավարական առանձնատնից. Սոնա Աղեկյան

«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով կառավարական առանձնատներում բնակվողներին

«Պահանջում ենք բացել կառավարական ամառանոցի դարպասը և բյուջեից միլիոններ «չմսխել» 2 ընտանիք պահելու համար: Եթե եկել էիք փոփոխություն արձանագրելու և փողոցում չէիք ապրում, ունեիք բնակարաններ, պետք է ապրեիք ձեր բնակարաններում։ Շուրջ 387 մլն դրամը մենք տալիս ենք նրա համար, որ Նիկոլ Փաշինյանենք ապրեն կառավարական առանձնատանը։ Իսկ ի՞նչ են անում նրանք քաղաքացու կյանքը բարելավելու համար։ Ես, որպես Երևանի բնակիչ, որևէ քայլ չեմ արձանագրել։ Կառավարության գաղտնի և թաքուն որոշմամբ՝ կառավարությունը որոշեց 2 մլն դոլար էր պետք է հատկացնեն այն առանձնատան վերանորոգմանը, որտեղ նախկինում բնակվել էր Սերժ Սարգսյանը, որպեսզի պարոն Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ընտանիքը տեղափոխվի այդտեղ։ Այս գումարներին գումարած անընդհատ ավելացող պարգևավճարները ահռելի թիվ է ստացվում։ Եթե Հայաստանում իրոք փոփոխություն էր եղել, այս գումարները պետք է ուղղեին որևէ արտադրություն հիմնելուն, գործարան բացելուն, կենսաթոշակներին, ոչ թե 10 %-ով բարձրացմանը, այլ 30-40%-ով և այլնի»,- Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով կառավարական առանձնատներում բնակվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ընտանիքներին։

««Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմը պահանջելու է, որ Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի ընտանիքները դուրս գան Ձորափի 74 հասցեից։Եթե մերժում էինք նախկիններին ու ասում էինք, որ չարաշահումներ են անում, ապա ինչու ենք կրկնում նույնը և եկած ձևախեղված իշխանությունը թաքուն որոշումներով թալանում բյուջեն»,- նշեց Աղեկյանը։