Դավիթ Սանասարյանի լիազորությունները չեն վերականգնվի

Դատավոր Դավիթ Բալայանը մերժեց Սանասարյանի պաշտպանի միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացավ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը։

Դատավոր Դավիթ Բալայանը մերժեց Սանասարյանի պաշտպանի միջնորդությունը, ըստ որի, պաշտպանը խնդրում էր վերականգնել Դավիթ Սանասարյանբի լիազորությունները։

Նիստի ժամանակ դատավորը հայտնեց, որ դատավարությունը կտևի ավելի քան մեկ տարի՝ նշելով, որ Սանասարյանը գոնե ազատության մեջ է, իսկ կան գործեր, որոնց մասով ամբաստանյալները կալանավորված են:

Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 27-ին: