Հաղթանակի օրեր. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Իմ սիրելիներ. հոգևոր հաջողության ու հաղթանակի օրերը ընդունեք իբրև օրհնված օրեր

ա

Հոկտեմբերի 27

Ես ձեր մեջ տեսնում եմ ձեր Սերը, ձեր ջանքը և ոչ թե թերությունները: Տեսնում եմ ձեր հաջողությունը, որ ունենում եք ձեր մղած պայքարների մեջ: Ես այդ հաղթանակ եմ համարում. ընտիր հաղթանակ: Այն բնավ չեմ համեմատում Իմ Մեծ Սրբերի մղած տաժանելի պայքարների հետ:

Այդ մի հաղթանակ է, որ ուրախացնում է նաև երկնքի հրեշտակներին և ձեր սիրելիներին. նման այն հատուկ նվաճումներին, որ իբրև իրադարձություն է ընդունվում և ուրախության պատճառ դառնում: Իմ սիրելիներ. հոգևոր հաջողության ու հաղթանակի օրերը ընդունեք իբրև օրհնված օրեր: