Սիրիական բանակը մոտեցել է Թուրքիայի հետ սահմանին

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, դա տեղի է ունեցել Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) ստորաբաժանումների դուրսբերումից հետո

Սիրիական բանակը հասել է Թուրքիայի հետ սահմանին՝ Ռաս էլ-Այնից հյուսիս-արևելք, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը:

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, դա տեղի է ունեցել Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) ստորաբաժանումների դուրսբերումից հետո:

Ավելի վաղ, SDF-ն հայտնել էր պայմանավորվածությունների համաձայն սահմանից իր զորքերի վերջնական դուրսբերման մասին՝ արյունահեղությունից խուսափելու համար: